Օմբուդսմենի գրասենյակ ստացվող բողոքների մեծ մասը վերաբերում է դատարաններին: Այդ մասին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան կարեն Անդրեասյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը:
«Բողոքների մեծ մասն այն ատյանների դեմ է, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները, եւ որոնց նկատմամբ մենք ազդելու լծակներ չունենք»,- ասել է Անդրեասյանը:
Ըստ ՄԻՊ-ի երկրորդ տեղում քաղաքապետարանն է, ապա ոստիկանությունը: Ինչ վերաբերում է օմբուդսմենի գրասենյակի աշխատանքի արդյունավետությանը, ըստ ՄԻՊ-ի դա կազմում է 13 տոկոս:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից արագ արձագանքման խմբի ցրման մասին, Անդրեասյանը նշել է, որ խումբ, որպես այդպիսին, երբեք էլ չի եղել: Ըստ ՄԻՊ-ի, «խումբը» եղել է մեկ մարդ, ով 24 ժամ աշխատելու դեպքում էլ չէր կարող ամեն տեղ հասցնել: «Մենք ուղղակի հանրությանը ներկայացրել ենք իրերի իրական դրությունը»,- ասել է ՄԻՊ-ը:




























