Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, ով մի քանի օր է, ինչ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքին, Twitter-ում տեսանյութ է տեղադրել «Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի մասնակցությամբ, որը խոսում է հայկական ուժերի կողմից ուժեղ գնդակոծությունների մասին»:

«Ես կապվել եմ նրա զարմիկի հետ: Այս զինյալը Մուստաֆա Կանտինն է, նա 23 տարեկան է: Նա «Համզայի դիվիզիա» թուրքամետ խմբավորման կողմից հավաքագրվել էր Լիբիայում պատերազմի համար»,- գրում է Ցուրկովը: