Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ մարտական գործողություններ:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ: