Հայաստանի Հանրային խորհուրդն ու եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը Ստեփանակերտում համատեղ արտագնա նիստ են կանցկացնելու` քննարկելու քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 26-28-ը, կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ստեփականակերտ-Երեւան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը:
ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է Դմիտրի Ադբաշյանը, որը ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է: ՀՀ ՀԽ պատվիրակությունը գլխավորում է ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:



























