Եգիպտոսի նախկին նախագահ ոսնի Մուբարաքը եւ նրա երկու որդիները կկանգնեն դատարանի առաջ` կոռուպցիայի եւ բողոքի ակցիաների մասնակիցներին սպանելու մեղադրանքներով:

Այս մասին ասվում է Եգիպտոսի գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Հոսնի Մուբարաքի եւ նրա կնոջ Սյուզաննայի դեմ նաեւ անօրինականորեն հարստանալու մեղադրանք է առաջադրվել:

Ներկայումս Մուբարաքը գտնվում է Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում` հսկողության ներքո: Նրա որդիները` Ալաան ու Գամալը Կահիրեի բանտում են: