Ավստրիացի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ Գուրդուն Քուգլերը կրկին հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարության գոտում էսկալացիայի կապակցությամբ:
Ավստրիական ORF online պարբերականը գրում է. «Համաձայն Հայաստանի կառավարության տեղեկատվության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում տարվում են դաժան մարտեր եւ լայնամասշտաբ հարձակում, եւ մարտերը բախումների շրջանակից դուրս են, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում բազում տարիների ընթացքում»:
Միեւնույն ժամանակ կարելի է լսել, որ բազմաթիվ ահաբեկիչներ են մեկնել Թուրքիայից, եւ առ այսօր տարբեր երկրներից զենք մատակարարվում: Նաեւ ստացվում են հաղորդագրություններ Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների մասին, ինչը նշանակում է հետագա էսկալացիա: Այդ ամենը շատ տագնապալի է:
Որպես Հարավային Կովկասի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ եւ Ավստրիական ժողովրդական կուսակցության մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ՝ ես կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ռեյնհոլդ Լոպատկայի հետք կոչ եմ անում.
• անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները;
• վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ;
• երկու կողմերին բաց լինել երկարաժամկետ կայուն լուծման կոմպրոմիսի համար՝ միջազգային իրավունքի համաձայն;
• երկու կողմերին պատրաստ լինել նվազեցնել ատելությունը, որը կուտակվել է տարիների շարունակ;
• Թուրքիային անհապաղ դադարեցնել միջամտությունը;
• էմբարգո սահմանել ռազմամթերքի մատակարարման համար;
• աջակցել հումանիտար օգնության միջոցով ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է:
Մարդկանց կարելի է հասկանալ միայն նրանց պատմության միջոցով. հայերը մտահոգվում են 1915 թվականի Ցեղասպանության կրկնության համար: Այդ ժամանակ 1,5 միլիոն հայ էր սպանվել գերտերությունների դիտարկման դեպքում:
Այսօր Հայաստանը կանգնած է Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Եվրոպան լռություն պահպանի հակամարտության կայուն լուծման համար հանդես գալու փոխարեն, որը կենսունակ է եւ համապատասխանում է միջազգային իրավունքին, կդրդենք Հայաստանին Ռուսաստանի գիրկը: Իսկ դա չի կարող լինել մեր նպատակը»,-գրել է նա:





























