Անհրաժեշտ է ընդլայնել ՀՀ կառավարության լիազորություններն ու նրան հնարավորություն տալ հաստատել տնտեսության մոբիլիզացման ծրագիրը: Այս մասին ԱԺ նիստում «Պաշտպանության մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Ներկայումս գործում է Հայաստանի նախագահի կողմից հաստատված ծրագիրը, իսկ նոր օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա հաստատել նոր պլանը, ինչը, հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները, շատ տեղին է
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ Արցախի խաղաղ բնակավայրերը:





























