Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները եւ համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում եւս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ: