Հունիսի 3-4-ին անգլալեզու Russia Today հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանի նորագույն պատմությունն է:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆիլմը սկսվում է 1988թ. Սպիտակի երկրաշարժով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Վավերագրական ֆիլմը պատմում է նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին:
Բացի այդ, կինոնկարում ներկայացվում են նաեւ Հայաստանի ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:




























