Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող «Ժողովրդական ժողովի» ակցիայի ընթացքում կհնչի Bella ciao երգը: Այս մասին հանրային հեռուստաընկեության շենքի առջեւ մայիսի 25-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ պատասխանելով վրացական մամուլի հեգնական հրապարակումներին եւ ընդդիմախոսների արտահայտած մտքերին։
Իտալացի պարտիզանների հայտնի երգն ակցիայի ժամանակ հնչում է արդեն հինգ տարի։ Դա առիթ է տվել, որպեսզի մի շարք լրատվամիջոցներ հեգնանքով գրեն, թե ընդդիմադիրները «երգում են Բուրձանաձեի պարտված հաղթանակը», քանի որ երգի անվանումը թարգմանվում է որպես «Հաջողություն, գեղեցկուհի»։
«Լավ կլինի՝ երբեմն բառարաններ նայեք։ «Չաո» իտալերեն միայ «հրաժեշտ» չի նշանակում,այլ նաեւ՝ ողջույն։ Իսկ «բելա» բառը միայն «գեղեցիկը» չէ, այլ նաեւ՝ որոշիչ մարտ մինչեւ հաղթանակ»։ Իտալացի պարտիզանները խելագար չեն եղել, որ երգն այսպես են կոչել։ Bella ciao նշանակում է «Կեցցե որոշիչ պայքարը»,- հայտարարել է Բուրջանաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Բուրջանաձեի ելույթից հետո երգը հնչել է մի քանի անգամ։




























