Վրացի ընդդիմադիրները` «Ժողովրդական ժողովի» առաջնորդներ Նինո Բուրջանաձեի եւ Նոնա Գափրինդաշվիլիի գլխավորությամբ Հանրային հեռուստաընկերության մոտից շարժվել են դեպի Ազատության հրապարակ: Երթը, որին մասնակցում են հազարից երեք հազար մարդ, անցնելու է Ռուսթավելիի պողոտայով եւ ավարտվելու է Սուրբ Գեորգիի արձանի մոտ:
Երիտասարդների ձեռքերին փայտե վահաններ են` «Միշան կհեռանա» կոչերով եւ իմպրովիզացված մահակներ` պլաստիկե խողովակներից:
Նշենք, որ ընդդիմությունը մտադիր է վաղը ձախողել ռազմական շքերթը Ռուսթավելիի հրապարակում:




























