Առանց ԱՄՆ-ի Վրաստանը չէր կարող նշել Անկախության օրը, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլին Վաշինգթոնի «Սմիթսոնյան» թանգարանում Վրաստանի անկախության օրվան նվիրված կայացած հատուկ միջոցառմանը:

Յակոբիշվիլին եւ նրա կինը հյուրերին ընդունել են վրացական ազգային հագուստով:

«Այս օրը նվիրվում է ԱՄՆ-ին, առանց որի մենք չէինք կարող նշել անկախության օրը եւ, ընդհանրապես, որեւէ տոն»,- ասելէ  Յակոբիշվիլին: