Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է, որ Կոլումբիայում նախապատրաստում են «ավելի քան հազար գրոհայինների», ովքեր նախատեսում են «սաբոտաժի ենթարկել երկրում քաղաքական եւ ընտրական մթնոլորտը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս պահին, երբ ես խոսում եմ ձեզ հետ, ավելի քան հազար գրոհայիններ են մարզվում Կոլումբիայում, նրանք վերապատրաստվում են Կոլումբիայի բանակի եւ հետախուզական ծառայության կողմից՝ Կոլումբիայի նախագահի աջակցությամբ... Նրանք մտադիր են ներթափանցել Վենեսուելա՝ սաբոտաժի ենթարկելու քաղաքական եւ ընտրական մթնոլորտը, որը դեկտեմբերի 6-ին մեզ պետք է տանի դեպի Ազգային ժողովի ընտրություններ»,- ասել է Մադուրոն, որի հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում:
«Վենեսուելան պետք է ակտիվացնի հետախուզության բոլոր մեխանիզմները, հասարակության, քաղաքականության, ոստիկանության կողմից պաշտպանությունը, քանի որ մենք անընդհատ սպառնալիքի տակ ենք»,- հավելել է նախագահը։





























