ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության շրջանում, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահն առանց դիմակի է եղել:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը այլեւս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ չի ընդունում եւ իրեն հիանալի է զգում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հոսպիտալացվել էր Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

Նա հոսպիտալացումից երեք օր անց դուրս էր գրվել: