Հաշիդ ցեղային միավորումը, որը միացել է Եմենի ընդդիմությանը, մայիսի 25-ին կառավարական ուժերի հետ վերսկսված բախման արդյունքում իր վերահսկողության տակ է վերցրել Yemenia միջազգային ավիաընկերության գլխամասային գրասենյակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին տվյալներով, երկուշաբթի սկսված բախումների արդյունքում երկու կողմերից զոհվել է 44 մարդ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եմենի նախագահի պաշտոնը 33 տարի շարունակ զբաղեցնող Ալի Աբդալլա Սալեհը երրորդ անգամ հրաժարվել է ստորագրել իշխանությունը հանձնելու մասին փաստաթուղթը։




























