Վաղ առավոտյան Տաջիկստանի բոլոր շրջաններում բացվել են ընտրատեղեմասերը երկրում նախագահական ընտրություններում քվեարկելու համար, հաղորդում է Sputnik-Տաջիկստանը:

Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործում է 3 414 ընտրատեղամաս: Համաձայն Տաջիկստանի ԿԸՀ-ի՝ ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին: Բացի այդ, 39 տեղամաս կգործի 29 երկրներում:

Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ երկրի գործող ղեկավար Էմոմալի Ռախմոնը Անկախ արհմիությունների ֆեդերացիայից, Ռուստամ Լառիֆզոդան Ագրարային կուսակցությունից, Աբդուխալիմ Գաֆորզոսան Սոցկուսակցությունից, Ռուստամ Ռախմաթզոսան Տնտեսական բարեփոխումներ կուսակցությունից եւ Միրոջ Աբդուլոեւը երկրի Կոմունիստակական կուսակցությունից:

Տաջիկստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունների ընթացքին կհետեւեն ԵԱՀԿ ներկայացուցիչները, խորհրդարանականների պատվիրակությունը, Ֆեդերացիայի Խորհրդի պատգամավորները եւ Ռուսաստանից ԿԸՀ անդամները, տարածաշրջանային եւ տեղամասային ընտրահանձնաժողովների անդամները: