Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Կանադայի երկու քաղաքացիների հարցը, որոնք կալանավորվել են 2018 թվականին Չինաստանում, հաղորդում է Reuters-ը:
Կանադական կողմը հայտնել է, որ Չինաստանը հաստատել է նրանց համար ուրբաթ եւ շաբաթ օրերին հյուպասոտական մուտքը:
Ինչպես նշել է Կանադային կառավարությունը, Չինաստանում Կանադայի դեսպան Դոմինիկ Բարթոնին թույլ են տվել վիրտուալ հյուպատոսական հանդիպում ունենալ գործարար Մայքլ Սպավորի եւ նախկին դիվանագետ Մայքլ Քովրիգի հետ:
«Կանադայի կառավարությունը շարունակում է խորին մտահոգություն հայտնել Չինաստանի իշխանությունների կողմից այդ երկու կանադացիներին չարտոնված կալանք ներկայացնելու հարցում 2018 թվականի դեկտեմբերից եւ շարունակում կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել»,-նշված է կանադական կողմի հայտարարության մեջ:
Կանադայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրյուդոն շնորհակալություն է հայտնել Թրամփին Միացյալ Նահանգների աջակցության համար, որոնք «ձգտում են անհապաղ ազատել Չինաստանի կողմից չարտոնված կալանքի տակ գտնվող Կանադայի քաղաքացիներին»:





























