Այսօր Լիտվայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, հաղորդում է Delfi-ն:

Ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 7-ին եւ կավարտվի 20:00-ին տեղական ժամանակով: Ընտրողները պետք է կրեն դիմակներ, որոնք փակում են նրանց քիթն ու բերանը, իրենց հետ բերեն գրիչ, իսկ նրանք, ովքեր չեն ունենա պաշտպանիչ միջոցներ եւ գրիչներ, տեղում դրանք կստանան:

Լիազորությունների չորս տարի ժամկետով կընտրվի 141 պատգամավոր՝ 70-ը կուսակցական ցուցակներով, 71-ը՝ մեկ մանդատ ունեցող շրջաններում: Թեկնածուների ցուցակներ են ներկայացրել 17 կուսակցություններ, կոալիցիաներ չկան:

Ընտրողների ցանկերում կա 2 մլն 449 հազար 683 քաղաքացի, որոնք ունեն ընտրելու իրավունք:

Այս ընտրությունների ժամանակ առաջին անգամ ձեւավորվել է առանձին ընտրատեղամաս օտարերկրացի լիտվացիների համար:

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 25-ին: Դրանում մեկ մանդատ ունեցող շրջաններում կպայքարի երկու թեկնածու, որոնք առավել թվով ձայներ են հավաքել առաջին փուլում: Նոր գումարման խորհրդարանը սովորաբար հավաքվում է նոյեմբերի կեսերին: