Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը միջոցներ է հավաքել Ճապոնիայի համար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերակցությունում, հավաքվել է մոտ 1600 դոլար:
Միջոցների հավաքման ակցիան շարունակվել էր ապրիլի ընթացքում: Ճապոնիայի աղետից տուժածներին ցանկացողները կարող էին աջակցություն ցուցաբերել` գումարներ փոխանցելով Հայբիզնեսբանկում բացված 1150000234040400 հաշվեհամարին կամ էլ հեռախոսով ուղարկել japan բառը` 1900 կարճ համարին: Հավաքված միջոցները կփոխանցվեն Ճապոնիայի Կարմիր խաչի ընկերակցությանը:
Հայկական Կարմիր խաչում նշեցին, որ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով, նախատեսում են անցկացնել բարեգործական համարեգներ եւ երեկոներ` հայերնական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիային պատուհասած աղետի հետեանքով զոհվել էր ավելի քան մեկուկես տասնյակ հազար մարդ, գրեթե նույնքան էլ անհետ կորած է համարվում:




























