Տաջիկստանում կայացած նախագահական ընտրություններում Էմոմալի Ռահմոնը ստացել է ձայների 90.92 տոկոսը: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Տաջիկստանի ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բախտիոր Խուդոերզոդան:
«Տաջիկստանում կայացած նախագահական ընտրություններում Էմոմալի Ռահմոնը ստացել է 90.92 տոկոս [ձայն]»,- հայտնել է Խուդոերզոդան:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` մասնակցությունն ընտրություններին կազմել է 85.39 տոկոս:





























