Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հիվանդանոցից դուրս են գրել, որտեղ հոսպիտալացվել էր սեպտեմբերի վերջին նրա մոտ հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նշվում է, որ «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավորի առողջական վիճակը բարելավվել է։
Քաղաքական գործչի կինը՝ Մարինա Պորոշենկոն, ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքական գործչի արյան վիճակը վատ է, եւ նրա ինքնազգացողությունը վատթարացել է։
Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի նախկին առաջնորդ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա են հայտնաբերել։ Ավելի ուշ նա Կիեւում հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով։





























