Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի գործարկման հաջորդ տարվա առաջին եռամսյակում, հաղորդում է AP-ը:
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ես կարծում եմ, որ մենք կարող ենք սկսել հաջորդ տարվա առաջին եռամսյակում»,- Ifo ինստիտուտի հետազոտական կենտրոնի տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Սպանը։
Պատվաստումները կամավոր կլինեն եւ հիմնականում կարվեն արդեն հիվանդություններ ունեցող մարդկանց, տարեցներին, առողջապահական աշխատողներին եւ ծերանոցներում աշխատողներին:
Գերմանիան աջակցում է պատվաստանյութի մշակման մի քանի ջանքերի, եւ Սպան ասել է, որ վերջում դրանք ավելի քան բավարար կլինեն: «Եթե բոլոր ձիերը հասնեն վերջնագծին, մենք կունենանք չափազանց շատ պատվաստանյութեր»,- ասել է նա:




























