Թուրքիայի որոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատված դարձյալ հետազոտական նավ ուղարկելու մասին «խափանում է ճգնաժամի թուլացման ջանքերը»՝ կապված տարածաշրջանում էներգետիկ իրավունքների հետ, Kathimerini պորտալին ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

«Թուրքիան «Օրուչ Ռեյս» նավն ուղարկելով՝ հերթական անգամ խափանում է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում լարվածության ապաէսկալացիայի ջանքերը։ Մշտական սադրանքների եւ հարձակումների դեմ հանդիման, որոնց վկաներն ենք դարձել վերջին երկու ամիսներին, Հունաստանի կառավարությունը դրսեւորել է չափազանց կառուցողական եւ ողջամիտ մոտեցում»,- ասել է նա։

«Հիմա ակնհայտ է, որ (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանը էսկալացիան նվազեցրել էր միայն այն նպատակով, որ Թուրքիան խուսափի Եվրոպական խորհրդի վերջին նիստում պատժամիջոցներից։ Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ Եվրոպական խորհուրդը շտապ հստակ ազդանշան տա՝ հետ կանչեք նավահանգիստ Oruç Reis-ը եւ բանակցություններ սկսեք կամ կբախվեք պատժամիջոցների»,- հավելել է նա։