ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել վերջ տալ կանխամտածված սադրանքներին Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ն ցավում է Թուրքիայի գործունեության վերսկսման կապակցությամբ Հունաստանի իրավասության տակ գտնվող Արեւելյան Միջերկրածովյան շրջաններում: Թուրքիայի հայտարարությունը միակողմանիորեն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում և կանխամտածվածորեն բարդացնում է կարեւորագույն բանակցությունների վերսկսումը ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումները եւ ռազմական գործողությունները չեն մեղմացնի լարվածությունն Արեւելյան Միջերկրական ծովում: Մենք Թուրքիային կոչ ենք անում վերջ տալ այս կանխամտածված սադրանքին եւ անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ: Միակողմանի գործողությունները չեն կարող ամրացնել վստահությունը եւ երկարաժամկետ լուծումների չեն հանգեցնի»,- նշվում է հայտարարության մեջ:



























