Հնդկաստանի կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հայտնվելուն պես հասանելի դարձնել բոլոր քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդում է Reuters-ը:

Նա քաղաքացիներին կոչ է արել շարունակել դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորդ հասկանաք, որ կորոնավիրուսի դեմ մեր պայքարում չի կարելի կանգ առնել»,-ասել է Մոդին: