Վանաձորում մայիսի 25-ին հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Վանաձորի բաժին, որ Մոսկովյան փողոցի թիվ 14 շենքի մոտ գտնվող տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 64-ամյա Արմեն Չոբանյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության խումբը` վարչության պետ Անուբախ Համբարյանի, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի, Վանաձորի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանի կինը` 61-ամյա Սուսան Ծառիկյանը ժամը 13-ի սահմաններում իրենց պատկանող տնակի մուտքի դիմացի ծածկի տակ կախված վիճակում հայտնաբերել է ամուսնու դիակը, իսկ տնակի սեղանի վրա` իրավապահները հայտնաբերել են երկտող, որտեղ ինքնասպան լինելուց առաջ Չոբանյանը գրել էր. «Ոչ ոքի չմեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է` Սուսանը»:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: