Երեւանում մայիսի 28-ին տեղի կունենա ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը՝ նվիրված Հանրապետության օրվան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնությանը մասնակցում են հայաստանյան 27 երիտասարդական թիմեր։

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնության կազմակերպիչներն են ԿԳՆ-ն,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Գիտակների հայկական ասոցիացիան»: