2010 թվականին խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց առայսօր վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս մնացել է չվճարված ընդամենը 39,5 մլն դրամ, որից 36 մլն դրամը «Գրեյթ Վելլի»-ի, 1,5 մլն դրամը` «Արենի գինու» գործարանի, 2 մլն դրամը` «Արփա Ալկո» ՍՊԸ-ի կողմից:
Մինչեւ հունիսի 15-ը պարտքերն ամբողջությամբ կմարվեն` մասնավորապես «Գրեյթ Վելլին» պարտքը կմարի մինչեւ հունիսի 10-ը, «Արենի գինու» գործարանը եւ «Արփա Ալկո»-ն` մինչեւ հունիսի 15-ը:
Նշենք, որ նախորդ տարիներին մթերված բանջարեղենի եւ պտղի դիմաց հանրապետության վերամշակող ընկերությունները պարտքեր չունեն:




























