ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատների առաջադրած ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը Նյու Հեմփշիր նահանգում ոչ մեծ քաղաքներում սկսված ԱՄՆ համընդհանուր ընտրությունների քվեարկության արդյունքներով մեկական հաղթանակ են ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Բայդենը հաղթել է Կանադային սահմանամերձ Դիքսվիլ-Նոթչում։ Ըստ ավանդույթի, որը ստեղծվել է 1960 թվականին, այս բնակավայրում քաղաքացիներն իրավունք ունեն թեկնածուների վերաբերյալ իրենց նախապատվություններն արտահայտել տեղական ժամանակով կեսգիշերին (Երեւանի ժամանակով 09:00), այսինքն՝ մի քանի ժամ առաջ մինչեւ երկրի մյուս հատվածներում տեղամասերի բացվելը։ Այս իրավունքը վիճարկում է պակաս հայտնի քաղաք Միլսֆիլդը, որը մոտ 20 կմ հարավ է գտնվում։

Դիքսվիլ-Նոթչում քվեարկությունն ավարտվել է սկսվելուց հետո արդեն մի քանի րոպե անց, այդքան էլ պահանջվել է քվեաթերթիկների մշակման համար։ Արդյունքները ցուցադրվել են Facebook-ում ուղիղ հեռարձակման ժամանակ։ Հինգ մարդ քվեարկել է Բայդենի օգտին։ Ոչ մի ընտրող չի աջակցել հանրապետական Թրամփին։

Միլսֆիլդում հաղթել է Թրամփը՝ ստանալով 16 ձայն, հայտնել է СNN հեռուստաալիքը։ Բայդենին աջակցել է 5 ընտրող։