Խնդրում եմ, քննադատեք, հայհոյեք ու ինչ ուզում եք արեք Իսրայելի կառավարությանն որոշ անհատներին, անձամբ իրենց վարչապետին, սակայն զերծ մնացեք հակահրեական մեկնաբանություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգանոք Ամենոք

Խնդրանք:

Երբ կառավարությունը կոմպետենտ չէ եւ չի կարողանում մարդկանց բացատրել,  թե ինչ է կատարվում ու ինչպես պետք է մենք մեզ պահենք, ապա ամեն ինչ մնում է հանրության կազմակերպչական ու գիտակցական ունակությունների վրա: Ինչպես շատ ոլորտներում, այդպես էլ քաղաքական հարցերում ստիպված ենք ինքնակազմակերպվել:

Հիմա ըստ էության:

Իսրայելի կառավարության պահվածքը շատերին է զայրացրել, ինչի արդյունքում հակահրեական տրամադրություններ են առաջացել: Դա հասկանալի է, սակայն մի բան է Իսրայելի կառավարությունը, մեկ այլ բան հրեա ժողովուրդն եւ դա մենք պետք է միմյանցից զատենք:

Հրեաներն ամենակրթված ու ամենաանհատապաշտ ժողովուրդներից մեկն է (համարյա յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեսակետն ու իր տառականները գլխում), որոնք ունեն շատ բարդ ծագուբնաբանական ու կրոնական կառուցվածք: Իսրայելի հասարակությունը բաղկացած է բազմաթիվ, հաճախ միմյանց չընդունող, հատվածներից:

Կրոնական առումով ավանդական սեֆարդներ ու աշքենազիներ, որոնք տարբեր կրոնական կենտրոններ ունեն, օրթոդոքսներ՝ բազմաթիվ ուղղություններ, նաեւ պայմանական ասած իրենց «բողաքականները» - ռեֆորմիստական ուղղությունները, հաճախ միմյանց նկատմամբ անհաշտ, կան աշխարհիկ հրեաներ, որոնք, մեղծ ասած, տանել չեն կարողանում կրոնամոլներին:

Դրանցից բացի, կան տարբեր էթնիկ ծագում ունեղոցներ՝ Եթովպիայի սեւամորթ հրեաներ՝ ֆալաշներ, Իրանի, Իրաքի, Մարոկկո, Հնդկաստանի ․․․ հրեաներ, եվրապական տարբեր երկրների տարբեր, հաճախ իրարամերժ, մշակույթ ունեցողներ եւ այլն: Այդ եռացող խառնարանում ապրող հրեաները միմյանց հետ դժվարությամբ են լեզու գտնում: Անգամ ամենահայտնի հակասեմիթները նույնպես հրեաներ են:

Քաղաքական ասպարեզում հրեաները նույնպես չեն կարողանում կայուն կառավարություն ձեւավորել, դա է ցույց տալիս միմյանց հաջորդող անարդյունավետ ընտրությունները, մասնավորապես ներկա վարչապետին՝ Նաթանյահուին, ատողների թիվը մեծ է:

Տարբեր է նաեւ մեր հանդեպ վերաբերմունքը: Իսրայելի մի քանի կայքերում օնլայն հարցումները ցույց են տալիս, որ հրեաների մեծամասնությունն աջակցում է հայերին: Հայերին են աջակցում բազմաթիվ հրեա մտավորականներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ եւ դա անում են հրապարակավ ու շատ ակտիվ: Հեռու չգնանք, տեսեք ռուսական մամուլում մի շարք հրեաներ ինչպիսի մեծ գործ են անում մեզ համար, ձեւավորելով բարենպաստ հանրային կարծիք:

Հրեաների այդ բազմաբնույթ ու բազմաշետ խառնարանին մեկ բան է կարողանում միավորել՝ վտանգն, որի դեպքում նրանք միավորվում են այնպես, ինչպես մենք նման պահերին: Հրեաները շատ զգայուն են հակասեմականության հանդեպ: Դա իրենց միավորում է:

Խնդրում եմ, քննադատեք, հայհոյեք ու ինչ ուզում եք արեք Իսրայելի կառավարությանն որոշ անհատներին, անձամբ իրենց վարչապետին, սակայն զերծ մնացեք հակահրեական մեկնաբանություններից: Կարճ ասած՝ ազգին մի կպեք:

Հայերի թեման հրեական մամուլում հիմա շատ է շոշափվում: Շատ խիստ քննադատվում է կառավարության քաղաքականությունը, սակայն նշում են, որ իրենք, որպես անհատներ, իրենց կողմից սատարում են մեզ եւ ամաչում իրենց կառավարության համար, անգամ ներողություն են խնդրում: Սակայն չեն հասկանում, երբ իրենց որպես ազգ են մեղադրում: Դա այն է, ինչը հիմա պետք է Ադրբեջանին:

Հայերի կողմից հնչող հակահրեական արտահայտությունները՝ մեր մամուլում ու սոցցանցերում, ուշադիր հետեւում է: Նրանք, ինչպես մենք, զգայուն են նման արտահայությունների հանդեպ:

Մեզ պետք չեն ավելորդ թշնամիներ, հատկապես նման կիրթ ու ինդիվիդուալիստական հատկություններ ցուցաբերող ժողովրդի տեսքով:

Կառավարությանն ու քաղաքական որոշումներ ընդունողներին պետք է չէ խառնել մնացածների հետ (կառավարությունն  մեր արյան հաշվին Ադրբեջանի միջոցով փորձում է Իրանի հարցը լուծել):

Եղեք պատասխանատու ու երկչափանի ինտելեկտուալ կոորդինատային համակարգից դուրս եկեք»։