Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 4 մարդ է զոհվել, 22-ը վիրավոր է: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանցագործի խղճի վրա 4 զոհ կա: Մենք տեղեկություն ունենք, որ 22 մարդ վիրավոր է»,-ասել է նա Վիեննայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Ոստիկանությունը ձերբակալել է Վիեննայում ահաբեկչության գործով 14 մարդու: «Հանցագործի բնակարանում խուզարկությունից հետո 18 խուզարկություն է անցկացվել  Վիեննայում եւ Ստորին Ավստրիայում: Հանցագործի շրջապատից 14 մարդ ժամանակավոր ձերբակալվել է»,-ասել է նա Վիեննայում ասուլիսի ժամանակ:

Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը չի բացառել, որ Վիեննայում ահաբեկչությանը մասնակցել է մեկ հրաձիգ: