«Երիտասարդական Աշխարհ» ՀԿ-ն մայիսի 27-ին Երեւանի Պետական Կոնսերվատորիային հարակից Կոմիտասի անվան այգում անցկացրել է գեղարվեստական նկարների ցուցահանդես:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված էին Երեւանյան տարբեր ԲՈւՀերի ուսանողների ստեղծագործությունները: Ցուցահանդեսի նպատակն էր երիտասարդ նկարիչներին հնարավորություն տալ ցուցադրելու իրենց նկարները եւ երեւանցիներին եւս մեկ քայլ մոտեցնել մշակութային կյանքին:




























