Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իսրայելի միջեւ կանոնավոր թռիչքները կսկսվեն նոյեմբերի վերջին: Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Flydubai էմիրաթական ավիաընկերությունը:

Ըստ ավիափոխադրողի` «ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ ուղիղ չվերթները կիրականացվեն նոյեմբերի 26-ից»: Ավիաընկերությունը նշում է, որ այն շաբաթական 14 թռիչք կիրականացնի Դուբայ-Թել Ավիվ երթուղով: Նշված երթուղով օրական երկու թռիչք է նախատեսված, նույնը` հակառակ ուղղությամբ: ՄԱԷ-ից Իսրայել թռիչքը կտեւի մոտ երեք ժամ:

Ներկայումս Flydubai-ը միակ ավիաընկերությունն է, որն Էմիրություններից Իսրայել ուղիղ չվերթներ է առաջարկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 20-ին Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Թել Ավիվի մերձակա օդանավակայանում համաձայնագրեր կնքեցին օդային հաղորդակցության, առանց վիզայի ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին:

«Այ-24» հեռուստաալիքը նշել է, որ ԱՄԷ-ն դառնում է առաջին արաբական երկիրը, որի հետ Իսրայելի քաղաքացիները առանց վիզայի ռեժիմ կունենան: Օդային ճանապարհորդության համաձայնագրերը շաբաթական 28 չվերթ են ներառում են ԱՄԷ-ում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանից եւ անսահմանափակ թվով չարտերային թռիչքներ դեպի Աբու Դաբի եւ Դուբայ հրեական պետության հարավում գտնվող Ռամոն օդանավակայանից: