Նիկոսիան թուրքական RV Barbaros Hayreddin Pasa նավից պահանջել է դադարեցնել Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) անօրինական գործողությունները: Այդ պահանջը նշված է NAVTEX միջազգային ծովային ծանուցման մեջ, որը չորեքշաբթի տարածել է Նիկոսիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ծանուցման մեջ ասվում է, որ Կիպրոսը «Barbaros Hayreddin Pasa նավից պահանջում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, որոնք միջազգային իրավունքի եւ ծովում անվտանգության պրոցեդուրայի խախտում են, ինչպես նաեւ քրեական հանցագործություն՝ Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համաձայն»:
Այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Անկարան ծանուցում է ուղարկել այն մաիսն, որ Barbaros Hayreddin Pasa նավի առաքելությունը կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը: Նիկոսիայում այդ առաքելությունը բնորոշել են որպես «Կիրպոսի Հանրապետության ԲՏԳ-ում եւ մայրցամաքային ծանծաղուտում անօրինական գործողություն», ինչի մասին ասված է կիպրական կողմի պատասխան ծանուցման մեջ:
Անկարան բազմիցս Barbaros Hayreddin Pasa նավ է ուղարկել Կիպրոսի ԲՏԳ այն բանից հետո, երբ 2011 թվականին Նիկոսիան որոշում կայացրեց կիպրական ծանծաղուտում գազի հետախուզում սկսելու մասին: Թուրքիան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը 1963 թվականից, վիճարկում է դրա բացառիկ տնտեսական գոտու սահմանները եւ հայտարարում, որ թույլ չի տա երկրաբանական հետախուզական հորատման աշխատանքների անցկացումն առանց թուրք-կիպրական համայնքի համաձայնության: Անկարայի վարկածով՝ Թուրքիայի՝ ռազմական նավերով ուղեկցվող հորատման նավերը գտնվում են գազի հանքավայրում արտոնագրի հիման վրա, որը տրամադրվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից՝ ինքնահռչակ պետություն, որը պաշտոնապես ճանաչում է միայն Անկարան:





























