Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը նոր համար է թողարկել, որի շապիկը նվիրել է երկրում ահաբեկչություններին։

Շապիկին պատկերված են «Մուլեն Ռուժ» կաբարեի գլխատված պարուհիները։ Նկարի վրա մակագրված է․ «Ֆրանսիան մշտապես մնում է Ֆրանսիա»։

Ավելի վաղ երկրում տեղի էին ունեցել մի քանի ահաբեկչական ակտեր, որոնցից երկուսը՝ գլխատմամբ։ Առաջին հարձակման զոհը դպրոցի ուսուցիչ Սամուել Պատին էր, որ դասաժամին ցույց էր տվել Charlie Hebdo ամսագրից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը։ Նիսում ահաբեկիչն ավելի ուշ եկեղեցում հարձակվել էր անցորդների եւ զբոսաշրջիկների վրա, նա կտրել էր մի կնոջ գլուխը։