Ազգամիջյան իրավիճակը մի շարք երկրներում բարդ է, սադրիչների գործողությունները ողբերգությունների են հանգեցնում: Այս մասին կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, հայտնում է RT-ն:
«Կարեւոր է հասկանալ, որ աշխարհում խորը փոփոխություններ են տեղի ունենում: Ավանդական արժեքները լուրջ մարտահրավերների են բախվում, ազգամիջյան եւ միջկրոնական հարաբերությունների ամենաբարդ, ծայրաստիճան զգայուն խնդիրները, ցավոք, երբեմն անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի, շահարկումների առարկա են դառնում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով` իրենք փորձում են «ծայրահեղականների ու արմատականների մակաբուծել` փոխադարձ ատելություն եւ թշնամանք հրահրելով»:
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը մի շարք երկրներում բարդ է: Եվ մենք տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում տարատեսակ սադրիչների գործողությունները` նրանց, ով խոսքի ազատության քողի տակ վիրավորում է հավատացյալների զգացմունքները, եւ նրանց, ով դա որպես պատրվակ է օգտագործում` բռնությունն ու անհանդուրժողականությունն արդարացնելու համար»,- հավելել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Պուտինն Ազգային միասնության օրվա առթիվ կայացած արարողության ժամանակ ծաղիկներ դրեց Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի եւ Դմիտրի Պոժարսկու հուշարձանին:





























