ԱՄՆ հատուկ ծառայությունները ընտրությունների օրը խոշոր կիբերհարձակումներ չեն հայտնաբերել, հաղորդում է Gazeta-ն՝ NBC-ի վրա հղումով:

«Մի քանի տարվա ծրագրումներից եւ մտավախություններից հետո 2020 թվականին ընտրությունների օրը որեւէ խոշոր կիբերհարձակում չի նկատվել»,-ասել է Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) տնօրեն Քրիս Քրեբսը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ընտրությունների կազմակերպիչներին ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար:

«2016 թվականի հետ համեմատ մենք շատ ավելի լավ ենք պատրաստվել»,-հավելել է Քրեբսը: