Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է սկսել «Ազգային ժողովի» նախկին լիդերներից մեկի` Իրակլի Բատիաշվիլիի նկատմամբ, ում գտնվելու վայրն անհայտ է արդեն երեք օր:

Հետախուզումը հայտարարվել է Բատիաշվիլիի ընտանիքի կողմից արված հանրային հրապարակման հիման  վրա: Ըստ հայտարարության` նրան գտնել չի հաջողվում մայիսի 26-ի գիշերվանից` հատուկ ջոկատայինների կողմից «Ազգային ժողովի» կողմից կազմակերպված անօրինական ցույցը դադարեցնելուց հետո, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Բատիաշվիլին Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարն է եղել Շեվարդնաձեի նախագահության օրոք` 1992-1993 թվականներին: Վերջին շրջանում ակտիվ դերակատարություն ուներ «Ազգային ժողովի» աշխատանքներում: