«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահվող Տիգրան Փոստանջյանին երեկ այցելել է Փոստանջյանների ընտանեկան բժիշկը, ով արձանագրել է, որ նրա բժշկական տվյալների վերաբերյալ քարտը բացակայում է։ Այս մասին նշված է «Ժառանգություն» խմբակցության տարածած հայտարարության մեջ։
«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատշաճ բժշկական օգնություն և հսկողություն չի իրականացնում: Տիգրան Փոստանջյանն ունի սրտանոթային խնդիրներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ էր հետազոտություն համապատասխան սարքավորումներով: Ըստ ՔԿՀ ղեկավարության` նման հետազոտություն արվել է, սակայն բժշկին այդ հետազոտության տվյալները չեն տրամադրվել»,- ասված է հայտարարության մեջ։
«Ժառանգություն» խմբակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից` անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու ապօրինի կալանքը և ազատ արձակելու Տիգրան Փոստանջյանին:




























