Աբխազիայի բնակիչների համար նախագահ Սերգեյ Բ աղափշի մահն անսպասելի եւ ցնցող էր։
«Բաղափշը հայերի մոտ մեծ հեղինակություն ուներ, նա նույնիսկ մի քիչ հայերեն էր հասկանում»,- 73-ամյա սուխումցի Ալբերտ Վարդանյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Նա ցավով հիշեցրել է, որ երկու տարվա ընթացքում Աբխազիան զրկվեց պետական երկու գործիչներից։
»Վլադիսլավ Արձինբայի օրոք մենք հաղթեցինք պատերազմը, Բաղափշի օրոք՝ Ռուսաստանը ճանաչեց մեզ։ Խաղաղությունն ու կայունությունը մեզ համար ապահովված էին»,- ասել է Վարդանյանը։
«Բաղափշը մարդկանց չէր դասակարգում ըստ սոցիալական կարգավիճակի կամ ազգային պատկանելության»,- ասել է տարեց մեկ այլ քաղաքացի՝ Նաթելլա Արշբան։
Նշենք, որ Սերգեյ Բաղափշը Մոսկվայում տարած թոքերի վիրահատությունից հետո կյանքի 63-րդ տարում վախճանվել էր մայիսի 29-ին։ Ըստ հանրապետության Սահմանադրության՝ մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայի նախագահի պարտականությունները երեք ամիս ժամկետով կկատարի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։ Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արինբան վախճանվել էր 2010 թվականի մարտի 4-ին։




























