Երգչուհի Եվա Ռիվասին մայիսի 27-ին ընտանիքի պլանավորման կենտրոնում (նախկին 2-րդ ծննդատուն) վիրահատել են: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, NEWS.am-ին հայտնեցին ընտանիքի պլանավորման կենտրոնից: Վիրահատության մանրամասները, երգչուհու խնդրանքով, գաղտնի են պահվում, նրան վիրահատել է պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի բացօթյա համերգին մասնակցելու համար Երեւան էր ժամանել նաեւ Եվա Ռիվասը: Սակայն նա որովայնի շրջակայքում սուր ցավեր է զգացել: Երգչուհուն հիվանդանոց տանելուց եւ հետազոտելուց հետո անհապաղ վիրահատել են:

Մեր տեղեկություններով, երգչուհուն կանացի վիրահատություն են արել` կիստա են հեռացրել: Հիվանդանոցից NEWS.am-ին ասացին, որ երգչուհին իրեն լավ է զգում եւ այսօր նրան կտեղափոխեն հիվանդասենյակ: