Ջո Բայդենը մտադիր է հայց ներկայացնել ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի ճանաչման ձգձգման դեպքում, հայտնում է Reuters-ը։ 

ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչակազմը սովորաբար նախագահական ընտրություններում թեկնածուի հաղթանակը ճանաչում է, երբ պարզվում է, թե ով է հաղթել, որ անցնեն իշխանության փոխանցման գործընթացին։

Սակայն դա տեղի չի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ հեռուստատսությունը եւ ուրիշ լրատվամիջոցներ հայտարարել են Բայդենի հաղթանակի մասին եւ նման հապաղումն արդարացված չէ, անգամ Դոնալդ Թրամփի կողմից ընտրությունների արդյունքների ճանաչումը մերժելու դեպքում, նշում է լրատվական գործակալությունը։

«Դատական հայցը որոշակիորեն հնարավոր է, բայց մենք դիտարկում ենք նաեւ այլ տարբերակներ»,- գործակալությանը հայտնել է Ջո Բայդենի թիմից աղբյուրը։

Այս ձգձգումը Բայդենի թիմի համար դաշնային ֆինանսավորման միլիոնավոր դոլար արժե եւ նրան զրկում է հատուկ ծառայությունների եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունից։

Անհրաժեշտ է ընդունել, որ Բայդենի անցումային շրջանի խումբը հասանելիություն ունի աշխատավարձի վճարման միջոցներին, խորհրդակցությունների եւ ուղեւորությունների վճարումներին, ինչպես նաեւ գաղտնի տեղեկություններին, նշել է աղբյուրը։