Զիմբաբվեում ավարտվել է երկրի ամենատգեղ բնակչի կոչմանն «արժանանալու» համար կազմակերպվող ամենամյա մրցույթը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Herald-ը:

Տեղեկատվության համաձայն, Զինբաբվեի ամենատգեղ բնակիչ է ճանաչվել 30-ամյա Օսթին Մբեվեն: Նա հարավաֆրիկյան 1200 ռանդի չափով պարգեւատրում եւ նաեւ սավան է ստացել, որով կարող է ծածկել դեմքը:

Մբեվեն լրատվամիջոցներին պատմել է, որ շատ ուրախ է իր հաջողության համար: Նա նշել է նաեւ, որ ամբողջ կլանքում ծաղրի առարկա է եղել, փոխարենը հիմա իր տեսքը նաեւ օգուտ է բերել:

Հայտնի է, որ մրցույթին մասնակցել է 15 տգեղ տղամարդ: Մրցույթի ժյուրիում միայն կանայք են եղել: