Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր` մայիսի 30-ին կայացել է Վանաձորի «Հորովել» երգի եւ պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա է եղել վարչապետը, տիկնոջ` Գոհար Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:

«Հորովել» համույթը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի եւ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, մասնակցել է միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Իտալիայում եւ այլ երկրներում:

Համերգը անցկացվել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: