Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այսօր` մայիսի 30-ին մահացել է 21-ամյա Ռուզաննա Արամյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա մայիսի 7-ի գիշերը, ժամը 3:30-ի սահմաններում վթարի էր ենթարկվել Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում:
Ռուզաննա Արամյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 16 ՍԼ 686 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընդհարվել սկզբից ծառին, որն արմատախիլ էր արել, ապա նաեւ` Արշակունյաց թիվ 2 շենքի պատին:
Վթարի հետեւանքով Ռուզաննա Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ 23 օր անց, գիտակցության չգալով, մահացել է:









Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























