Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջացան բազմաթիվ առեղծվածներ եւ կոնսպիրոլոգիական տարբերակներ: Եվ իսկապես, այդ հակամարտության որոշ հանգամանքներ իսկապես առեղծվածային են կամ էլ չափազանց պարադոքսալ՝ սովորական ռազմական տրամաբանության տեսանկյունից, գրում է «Վզգլյադ»-ը:
«Ըստ ամենայնի՝ Հայաստանի ղեկավարությունն ինքն է սադրել քաղաքական աղետը:
Թվարկենք, թե կոնկրետ ինչ առեղծվածներ են առաջացնում հարցեր եւ սադրում Հայաստանում (եւ ոչ միայն) «դավադրության տեսության» առաջացումը.
1. Ինչո՞ւ Հայաստանում լիարժեք մոբիլիզացիա չանցկացվեց, եւ հակամարտության շրջանում չտեղակայվեցին լիարժեք զորամասեր:
Չնայած հայրենասիրական բնույթի հայտարարություններին՝ իրական մոբիլիզացիա Հայաստանում չանցկացվեց: Հայկական բանակի մշտական թիվը՝ մոտ 50 հազար մարդ, ավելացավ միայն կամավորների հաշվին: Այն դեպքում, երբ մարտական գործողությունների պայմանները պահանջում էին մեծացնել Ղարաբաղը պաշտպանողների թիվը՝ մինչեւ 80-100 հազար մարդ նվազագույնը: Ընդ որում, շատ շուտով հայկական բանակում մասնագետների պակաս զգացվեց (օրինակ՝ հրետանային հաշվարկ եւ ՀԿՀՀ):
Թե ինչ պատճառով Երեւանն իրական մոբիլիզացիա չանցկացրեց, անբացատրելի է: Հայաստանի ղեկավարությունը խուսափում է այդ թեմայով խոսակցություններից: Եթե անգամ մոբիլիզացիայի ծրագիր կար, ապա ոչ ոք չփորձեց այն իրականացնել: Արդյունքում ամբողջությամբ բացակայել է առաջնագծում զինծառայողների ռոտացիան, իսկ որոշ հատվածներում մարդիկ մեկ ամիս նստած են եղել խրամատներում առանց փոխարինման: Պրոֆեսիոնալներից եւ վետերաններից բաղկացած ջոկատներն առաջին շաբաթներին մեծ կորուստներ են կրել, որոնց չեն կարողացել փոխարինել:
Հայաստանից կամավորների ջոկատներ են ձեւավորվել կուսակցական հատկանիշով: Սկանդալ է ծագել, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը օլիգարխ Գագրի Ծառուկյանի անունից հայտարարել է առանձին ջոկատ ձեւավորելու մասին: Նա Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսն է ավելի քան 10 տարի: Այժմ Փաշինյանը Ծառուկյանին բացահայտ անվանում է «Շուշիի ընկնելու գլխավոր մեղավոր», քանի որ նրա ջոկատները, իբր, չեն բավարարել հաղթելու համար: Այդ կոնֆլիկտից կարելի էր խուսափել, եթե լիներ մոբիլիզացման ծրագիր եւ այն իրագործելու ցանկություն:
Ղարաբաղում Հայաստանի հիմնական ռազմական ուժերը չեն տեղափոխվել Ղարաբաղ: Լարվածությունը թուլացնելու համար, որը ստեղծել էին ադրբեջանական ԱԹՍ-ները, բավական էր պարզապես Գորիսում տեղակայել վաղ հայտնաբերման տեղորոշիչներ: Իսկ ընդամենը մեկ բանակային կորպուսը բավական կլիներ հարավային ուղղությունը փակելու համար: Պատշաճ մատակարարում չի իրականացվել, եւ մեկ ամիս անց ՀԿՀՀ-ի համար հրթիռները պակասել են: Եվ առանց հրետանու աջակցության հետեւակը կարող է միայն հերոսաբար զոհվել:
Այս ամենը սահմանկցում է սաբոտաժին, չնայած մասամբ կարող է պատճառաբանվել տեղական փնթիությամբ եւ Հայաստանի պաշտպանությունը թուլացնելու ցանկություն չունենալով։ Վերջինն ամենավիճելի դիրքորոշումն է եւ այնպես է թվում, թե Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղին պարզապես բախտի քմահաճույքին է թողել։
2. Ինչո՞ւ է իրեն այդքան տարօրինակ պահել հյուսիսային ճակատը
Ղարաբաղի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում՝ Մատաղիսի շրջանում տեղակայված էր հայկական պաշտպանության խոշոր ամրացված շրջան, որը ներառում էր անչափ մարտունակ զորամասեր։ Եվ նրանք իսկապես հարձակվող ադրբեջանական խմբավորմանը լուրջ դիմադրություն են ցույց տվել եւ վերջիվերջո նրան փաստացի կանգնեցրել են (ճիշտ է, կորցնելով մի քանի դիրքեր եւ նշանակալի գյուղեր)։
Բայց դրանից հետո «Եղնիկներ» էլիտար գումարտակը հանկարծ նահանջել է, չնայած նրա հրամանատարը հասցրել էր ստանալ «Արցախի հերոսի» կոչում։ Ավելին՝ հոկտեմբերի 3-ից հյուսիսային ճակատից ո՛չ «Եղնիկները», ո՛չ ընդհանրապես որեւէ զորամաս չի հանվել եւ չի տեղափոխվել այրվող հարավին օգնության։ Ընդ որում՝ ադրբեջանցիները միայն մեկ անգամ են հյուսիսում հարձակման նմանակում կատարել՝ ակնհայտորեն շեղելու նպատակով։ Հյուսիսում մինչեւ 20 հազար մարդ պահելու ոչ մի անհրաժեշտություն չկար»,- նշված է հոդվածում։



























