Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեւել է 30 րոպեից փոքր-ինչ ավելի։
Խորհրդարանականների օրակարգում ընամենը 8 հարց էր։ Որոշ հարցեր քննարկվել են, բայց, վերջին հաշվով, պատգամավորները որոշել են եզրակացությամբ քվեարկությունը 2 ամսով հետաձգել։
Այդուհանդերձ, «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բացառություն է եղել, եւ խորհրդարանականները օրինագծին դրական եզրակացություն են տվել։ Օրինագծի հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը եւ նույն դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։




























