«Թուրքիայի հետ սահմանը պետք է բացել: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ այլ ելք չկա, դա անպայման պետք է արվի»: Այդ մասին հայտարարել է ռուսաստանաբնակ Արտեմ Վարդանյանը՝ հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Այցը շատ մեծ ազդեցություն ունեցավ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հայության ներկայացուցիչների վրա: Բոլորն էլ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները»,-նշել է նա:
Իր հերթին Կրասնոդարի մարզի հայ համայնքի նախագահ Ռազմիկ Գեւորգյանը նշել է , թե մինչ հանդիպմանը գալը կասկածներ եւ հարցեր ուներ: «Սակայն այսօրվա հանդիպումից հետո բոլոր այդ հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին` բարոյապես բավարար պատասխաններ»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահը Դոնի Ռոստովում էր գտնվում համահայկական շրջագայության շրջանակներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներոմ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:




























