20 րոպեանոց ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան նիստերի դահլիճ:
Ընդմիջումից առաջ «Իմ քայլի» եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ լեզվակռիվ սկսվեց, սակայն ծեծկռտուքի չվերածվեց:
Պատգամավորները քննարկում են օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ավելի վաղ բացասական եզրակացություն են ստացել պրոֆիլային հանձնաժողովներում, եւ նախաձեռնությունները, որոնք, այնուամենայնիվ, առաջարկվում են ներառել ԱԺ օրակարգում:





























