ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ։ Այս մասին գրել է «Մեդիա պաշտպանը»:
«Հերքելով լուրը, որ իր շապիկը 1500 դոլար է, պատգամավորը լրագրողին առաջարկեց 100 դոլարով գնել իր շապիկը։ Պատգամավորի ցինիզմն այդքանով չավարտվեց, նա բոլոր լրագրողներին ստախոս անվանեց:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Հայկ Սարգսյանի նման պահվածքը, կոչ անում չանցնել բարեկրթության սահմաններն ու չլարել առանց այն էլ լարված մթնոլորտը: Նման ձևակերպումները հարիր չեն իշխանական պատգամավորին, որը միայն ավելացնում է իր հանդեպ աճող անվստահությունը»,-ասված է «եդիա պաշտպանի» հաղորդագրության մեջ:
Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ ——————————————————— Աժ «Իմ քայլը» խմբակցության...
Опубликовано Media Advocate/ Մեդիա Պաշտպան Вторник, 17 ноября 2020 г.




























